Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՀԱԿ- ՀԺԿ դաշինքը «զանգվածային արտագաղթը վերածելու է զանգվածային ներգաղթի»

ՀԱԿ- ՀԺԿ դաշինքը «զանգվածային արտագաղթը վերածելու է զանգվածային ներգաղթի»
08.03.2017 | 01:16

Այսօր Եղվարդում ՀԱԿ - ՀԺԿ դաշինքը ընտրողների հետ հանդիպումն անցկացրեց քաղաքապետարանի հարևանությամբ տեղակայված գրասենյակի դիմաց:
Մոտ երկու տասնյակ հավաքվածներին պատմեցին, որ ընտրություններում հաղթելու դեպքում 25 տոկոսով նվազեցնելու են գազի և էլեկտրաէներգիայի սակագները՝ պնդելով, որ հաշվարկն «օդից չեն վերցրել». «Իրենք ամբողջ ներդրումների գինը դնում են ձեր ուսերին, սպառողների ուսերին» (Լևոն Զուրաբյան): Զուրաբյանը փոխանցեց ընդդիմադիր դաշինքի տեսակետը՝ առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման, չի կարող լինել զարգացում: Դաշինքը ընտրությունների է գնում «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով, նպատակը բոլոր հարևանների հետ հաշտության հասնելն է. «Ամենակարևոր խնդիրը, որ մենք կլուծենք, բացի նրանից, որ Հայաստանը կդառնա զարգացող երկիր, մենք այս զանգվածային արտագաղթը կվերածենք զանգվածային ներգաղթի»:


Արամ Մանուկյանը շարունակեց՝ հաղթանակն արդեն տարել ենք, մնում է միջազգայնորեն ճանաչել տալ. «Օրումեջ զոհ ունենք: Եվ մեր իշխանությունների դուխները չի հերիքում ասեն՝ ժողովուրդ, մեզ հարկավոր ա մի հատ պերեդիշկա, մի հատ շունչ քաշել, որ մենք ուժեղանանք, նորից առաջ գնանք: Մեծ-մեծ խոսացողների շքերթ ա: Շաքարը գրպանները՝ գնանք Կիրովաբադում չայ խմենք: Այն կողմից էլ մի հատ պոռոտը կա՝ գնանք Սևանում լողանանք: Ժողովուրդ, սա պատասխանատվության բացակայության նշան ա: Հարկավոր ա պահել, թե չէ կարաս կորցնես մնացածն էլ»:


Լևոն Զուրաբյանը հավաքվածներին ասաց, թե հսկայական տարբերություն կա զինադադարի և խաղաղության պայմանագրի միջև. խաղաղության հաստատման երաշխիքը պայմանագիրն է՝ երաշխավորված միջազգային հանրության կողմից:
Հանդիպման եկած ընտրողներից մեկն ասաց. «Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ: Ղարաբաղը թողնենք մի կողմ: Ինքը խի՞ ա մեր Տավուշի մարզը գնդակոծում, ու Ռուսաստանը ոչ մի բան չի անում: Ես ո՞նց վստահեմ դրանց»:


«Շատ լավ իմացեք հետևյալը»,- պատասխանեց Զուրաբյանը. «Ռուսաստանի շահերը միշտ չէ, որ անպայման համընկնում են Հայաստանի շահերին: Բայց և Ռուսաստանը, և Միացյալ Նահանգները, և Ֆրանսիան, և Իրանը, և, եթե ուզում եք իմանաք, Թուրքիան շահագրգռված են, որ էս տարածաշրջանում լինի խաղաղություն: Որովհետև եթե ղարաբաղյան կոնֆլիկտը բռնկվի, դա ունենալու է շատ ծանր հետևանքներ ամբողջ ռեգիոնի համար»:

Դիտվել է՝ 1441

Մեկնաբանություններ